Ի՞նչ է սթրեսը

Սթրեսը մարմնի արձագանքն է արտաքին եւ ներքին ազդակներին՝ ճնշմանը: Բազում իրավիճակներ եւ իրադարձություններ կարող են առաջացնել սթրես: Այն հաճախ առաջանում է, երբ ինչ-որ նոր, անսպասելի բան ենք զգում կամ առկա է որեւէ սպառնալիք:

Մենք տարբեր կերպ ենք վարվում սթրեսի հետ: Այն հաղթահարելու մեր կարողությունը կարող է կախված լինել մեր գենետիկայից, վաղ կյանքի իրադարձություններից, անձնական հատկանիշներից եւ սոցիալական — տնտեսական հանգամանքներից:

Սթրեսի ազդեցությամբ մարմինն արտադրում է սթրեսի հորմոններ, որոնք հրահրում են «փախիր կամ կռվիր» (fight-or-flight) արձագանքը եւ ակտիվացնում իմունային համակարգը: Սա օգնում է արագ արձագանքել վտանգավոր իրավիճակներին:

Որպես կանոն այս սթրեսային արձագանքն օգտակար է. այն կարող է օգնել մեզ հաղթահարել վախը կամ ցավը: Սթրեսային իրադարձության ավարտից հետո սթրեսի հորմոնների քանակը սովորաբար արագ կարգավորվում է։

Այնուամենայնիվ, չափազանց մեծ սթրեսը կարող է հանգեցնել բացասական հետեւանքների: Այն կարող է մեզ թողնել «փախիր կամ կռվիր» մշտական փուլում: Երկարաժամկետ հեռանկարում դա կարող է ազդել մեր ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա։

Կարդալ նաեւ՝

  1. Հաղթահարելով աշխատանքային սթրեսը
  2. Ինչո՞ւ հոգ տանել հոգեկան առողջության մասին