Ինչո՞ւ հոգ տանել հոգեկան առողջության մասին

Հոգեկան առողջության վերաբերյան խոսակցությունները թերեւս մասամբ տաբու են դարձել հասարակության համար։ Սա իր հերթին կարող է հանգեցնել հոգեկան առողջության անտեսման։ Կա ինչ որ վախ, երբ խոսակցությունը գնում է հոգեկան առողջության մասին։ Մենք խուսափում ենք ու վախենում պիտակավորվելուց։ Եւ այդ վախն ու լռությունը մեզ ավելի ու ավելի հեռու են տանում իրական խնդրի հանգուցալուծումից։

Ֆիզիկական առողջության պես՝ հոգեկան առողջությունը մեր կյանքի եւ առօրյայի կարեւորագույն մասերից է, որն արժանի է ավելի մեծ ուշադրության։ Մեր սպառած տեղեկությունները, այն թե ում կամ ինչին ենք մեզ նմանեցնում, ներկա հանգամանքները, այլոց վարքը, այս ամենը կարեւոր դեր ունեն մեր ինքնազգացողության եւ կյանքի ընկալման վրա։

Արտաքին աշխարհի եւ մեր հոգեկան առողջության մեջ առկա է անդունդ, որն անհրաժեշտ է շտկել։ Ստորեւ ներկայացված են մի քանի պատտճառներ թե ինչու է անհրաժեշտ կարեւորել հոգեկան առողջությունը՝

Ավելի լավ ֆիզիկական առողջություն

Հոգեկան առողջության մասին հոգ տանելը նպաստում է առողջ որոշումների կայացմանը՝ ինչպես պայքարել քրոնիկական հիվանդությունների դեմ, ինչպես խուսափել վատթարացումից եւ այլն։

Որոշ հետազոտություններ պարզել են, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք՝ նույնիսկ դեպրեսիա, կարող են կյանքի ավելի կարճ տեւողություն ունենալ, քան նրանք, ովքեր նման խնդիրներ չունեն։

Աշխատանքային արդյունավետություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2012 թվականի հետազոտությունը փաստում է, որ տարեկան 200 միլոին աշխատանքային օր չի իրացվում այդ թվում դեպրեսիայի պատճառով, եւ 10 հիմնական պատճառներից 5-ը վերաբերվում են հոգեկան առողջությանը։

Սա կարող է հուշել, որ հոգեկան առողջության խնդիրներին առչվող անձինք ամենայն հավանականությամբ ունենում են նաեւ ֆինանսական դժվարություններ։

Ըստ Ռոդ Այլենդի հոգեբանական ասոցիացիայի հոգեկան առողջության խնդիրներ չունենալը կամ լավ առողջություն ունենալը բարելավում է արդյունավետությունը, աշխատանքի որակը եւ հաճախելիությունը։ Սա հետաքրքիր վիճակագրություն է գործատուների համար, եթե ձեր աշխատակիցները դեռ չունեն առողջական ապահովագրություն՝ թերեւս դրա մասին մտածելու ժամանակն է։

Առողջ փոխհարաբերություններ

Ամենակարեւոր հարաբերությունները որ երբեւէ ունենալու եք՝ լինելու են ինքներդ ձեզ հետ։ Այն, թե ինչպես եք վերաբերվում ինքերդ ձեզ, կունենա ազդեցություն այլոց հետ հարաբերություններում։ Հոգ տարեք ձեր եւ ձեր առողջության մասին։

Կյանքի ավելի լավ որակ

Սթրեսը մեր կյանքի անբաժան մասն է, եւ անհրաժեշտ է սովորել այն կառավարել։ Այն անտեսելը կարող է հանգեցնել ավելի լուրջ հետեանքների, որոնք իրենց հերթին կվնասեն մեր եւ հոգեկան եւ ֆիզիկական առողջությանը։

Սթրեսի հետ վարվելու ունակությունները կօգնեն հաղթահարել այն դժվարությունները, որոնք պարբերաբար հանդիպում են մեզ կյանքում։ Կօգնեն կատարել ավելի լավ որոշումներ, կազմակերպել առողջ ապրելակերպ եւ իրացնել ունակություններ։

Հոգեկան առողջության մասին հոգ տանելը նույնքան կարեւոր է, որքան մարմինը խնամելը։ Հոգեկան առողջության մարտահրավերների հետ վարվելու համար կան բազմաթիվ գիտականորեն ապացուցված եւ հաստատված միջոցներ, թույլ մի տվեք հանգամանքներին որոշել ձեր կյանքի ընթացքը։ Եկեք չխուսափենք խոսել հոգեկան առողջության մասին։