Ստրուկտուրալիզմն ու պրագմատիզմը

Էդվարդ Բրեդֆորդ Թիչեները՝ Վունդտի ամենահայտնի ուսանողներից մեկը, հիմնադրեց հոգեբանության՝ մտքի առաջին դպրոցը:

Ըստ ստրուկտուրալիզմի, մարդու բանականությունը կարող է բաժանվել ավելի փոքր բաղադրիչների։ Օգտագործելով մի գործընթաց, որը հայտնի է որպես ներդիտում, վերապատրաստված սուբյեկտները փորձում էին մասնատել իրենց արձագանքները տարրական ընկալումների:

Թեեւ ստրուկտուրալիզմը աչքի էր ընկնում իր շեշտադրմամբ գիտական հետազոտությունների վրա, նրա մեթոդներն անվստահելի էին, սահմանափակող եւ սուբյեկտիվ: Երբ Թիչեները մահացավ 1927 թվականին, նրա հետ էապես մահացավ ստրուկտուալիզմը:

Ամերիկայում հոգեբանությունը ծաղկեց 1800-ականներին: Ուիլյամ Ջեյմսն ի հայտ եկավ որպես ամերիկացի խոշոր հոգեբաններից մեկը այս ժամանակահատվածում եւ հրատարակելով «Հոգեբանության սկզբունքները», հաստատվեց որպես ամերիկյան հոգեբանության հայր:

Նրա գիրքը շուտով դարձավ հոգեբանության ստանդարտ, նրա գաղափարներն ի վերջո հիմք հանդիսացան մտքի նոր դպրոցի համար, որը հայտնի էր որպես ֆունկցիոնալիզմ (պրագմատիզմ):

Պրագմատիզմի ուշադրության կենտրոնում էր, թե ինչպես է իրականում գործում վարքագիծը՝ օգնելու մարդկանց ապրել իրենց միջավայրում: Պրագմատիստներն օգտագործում էին այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են ուղղակի դիտարկումը, ուսումնասիրելու մարդու միտքն ու վարքը:

Ստրուկտուրալիզմն ու պրագմատիզմը կարեւորում էին մարդկային գիտակցությունը, սակայն դրա մասին նրանց պատկերացումները զգալիորեն տարբերվում էին: Մինչ ստրուկտուալիստները ձգտում էին մտավոր գործընթացները բաժանել իրենց ամենափոքր մասերի, պրագմատիստները կարծում էին, որ գիտակցությունը գոյություն ունի որպես ավելի շարունակական եւ փոփոխվող գործընթաց:

Թեեւ պրագմատիզմը արագորեն խամրեց որպես առանձին դպրոցը, այն շարունակեց ազդել հոգեբանների հաջորդ սերունդների եւ մարդկային մտքի եւ վարքի տեսությունների վրա: