Հոգեբանություն, փիլիսոփայություն, ֆիզիոլոգիա

Թեեւ հոգեբանությունը որպես առանձին գիտություն առաջացել է 1800-ականներին, նրա ամենավաղ պատմությունը կարելի է գտնել վաղ հույների ժամանակներից: 17-րդ դարում ֆրանսիացի փիլիսոփա Ռենե Դեկարտը ներկայացրեց դուալիզմի գաղափարը, որը պնդում էր, որ միտքը եւ մարմինը երկու միավորներ են, որոնք փոխազդում են՝ ձեւավորելու մարդկային փորձը:

Շատ այլ հարցեր, որոնք դեռեւս այսօր քննարկվում են հոգեբանների կողմից, արմատավորվել են վաղ փիլիսոփայական ավանդույթներում:

Ինչո՞վ է տարբերվում հոգեբանությունը փիլիսոփայությունից: Մինդեռ վաղ փիլիսոփաները հիմնվում էին այնպիսի մեթոդների վրա, ինչպիսիք են դիտարկումը եւ տրամաբանությունը, ժամանակակից հոգեբաններն օգտագործում են գիտական մեթոդոլոգիաներ՝ մարդկային միտքն ու վարքն ուսումնասիրելու եւ եզրակացություններ անելու համար:

Ֆիզիոլոգիան նույնպես նպաստել է հոգեբանության վերջնական առաջացմանը՝ որպես գիտական առարկա: Ուղեղի եւ վարքի վերաբերյալ վաղ ֆիզիոլոգիական հետազոտությունները կարեւորագույն ազդեցություն ունեցան հոգեբանության վրա՝ ի վերջո նպաստելով մարդու մտքի եւ վարքի ուսումնասիրության գիտական մեթոդաբանությունների կիրառմանը: