Ի՞նչ է խորհրդատվական հոգեբանությունը
Խորհրդատվական հոգեբանությունը ընդհանուր պրակտիկա է եւ առողջապահական ծառայություններ մատուցող մասնագիտություն մասնագիտական հոգեբանության մեջ:
Այն կենտրոնանում է նրա վրա, թե ինչպես են մարդիկ գործում թե՛ անձնապես, թե՛ իրենց հարաբերություններում:
Խորհրդատվական հոգեբանությունը վերաբերում է հուզական, սոցիալական, աշխատանքային, ուսումնական եւ ֆիզիկական առողջության խնդիրներին, որոնք մարդիկ կարող են ունենալ իրենց կյանքի տարբեր փուլերում` կենտրոնանալով ամենօրյա սթրեսների եւ ավելի ծանր խնդիրների վրա, որոնց հետ մարդիկ կարող են առնչվել անհատապես կամ որպես ընտանիքների, խմբերի եւ կազմակերպությունների անդամներ:
Խորհրդատու հոգեբանները օգնում են ֆիզիկական, հուզական եւ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց` բարելավել իրենց բարեկեցության զգացումը, մեղմել դիսթրեսը եւ լուծել ճգնաժամերը: Նրանք նաեւ տրամադրում են հոգեբանական գնահատում:
Խորհրդատու հոգեբաններն առնչվում են հետեւյալ եւ այլ խնդիրների հետ․
- ուսումնական եւ աշխատանքային համակերպման խնդիրներ,
- աշխատանքի եւ կարիերայի վերաբերյալ որոշումների կայացում, եւ ուսում-աշխատանք անցում,
- դժվարություններ հարաբերություններում, այդ թվում ամուսնական եւ ընտանեկան դժվարություններ,
- սթրեսի կառավարում եւ կյանքի բացասական իրադարձությունների հաղթահարում,
- կազմակերպչական խնդիրներ,
- ֆիզիկական հաշմանդամության, հիվանդության կամ վնասվածքի հետ առնչվելն ու համակերպումը,
- անձնական եւ սոցիալական համակերպում,
- ինքնության զարգացում,
- այլոց հետ առնչվելիս առաջացող պարբերական դժվարություններ: