Ինչո՞ւ ուսումնասիրել հոգեբանության պատմությունը
Մինչդեռ ժամանակակից հոգեբանությունն արտացոլում է գիտության հարուստ եւ բազմազան պատմությունը, հոգեբանության ակունքները զգալիորեն տարբերվում են ոլորտի ժամանակակից պատկերացումներից: Հոգեբանության մասին լիարժեք ըմբռնում ձեռք բերելու համար անհրաժեշտ է հատկացնել ժամանակ դրա պատմությունն ու ծագումն ուսումնասիրելու համար:
Ինչպե՞ս է առաջացել հոգեբանությունը: Ե՞րբ է այն սկիզբ առել: Ովքե՞ր էին հոգեբանությունը որպես առանձին գիտություն հաստատելու պատասխանատուները։
Ինչո՞ւ ուսումնասիրել հոգեբանության պատմությունը
Ժամանակակից հոգեբանությունը հետաքրքրված է թեմաների հսկայական շրջանակով, դիտարկելով մարդու վարքագիծը եւ մտավոր գործընթացները՝ նյարդայինից մինչեւ մշակութայինը: Հոգեբաններն ուսումնասիրում են խնդիրները, որոնք ծագում են ծնվելուց առաջ եւ շարունակվում մինչեւ մահ։ Հասկանալով հոգեբանության պատմությունը՝ կարելի է ավելի լավ հասկանալ, թե ինչպես են ուսումնասիրվում այս թեմաները եւ ինչ ենք սովորել մինչ այժմ:
Հոգեբանությունը տարիների ընթացքում բախվել է մի շարք հարցերի: Առաջնային հարցը, թե ինչպես սահմանել հոգեբանությունը, օգնեց այն հաստատել որպես ֆիզիոլոգիայից եւ փիլիսոփայությունից առանձին գիտություն:
Ահա մի քանի այլ հարցեր, որոնց բախվել են հոգեբանները պատմության ընթացքում՝
- արդյո՞ք հոգեբանությունը գիտություն է,
- արդյո՞ք հոգեբանները պետք է հիմնվեն հետազոտությունների արդյունքների վրա հանրային քաղաքականության, կրթության եւ մարդկային վարքի այլ ասպեկտների վրա ազդելու համար,
- արդյո՞ք հոգեբանությունը պետք է կենտրոնանա դիտարկելի վարքագծի, թե՞ մտավոր գործընթացների վրա,
- ի՞նչ հետազոտական մեթոդներ պետք է օգտագործվեն հոգեբանությունն ուսումնասիրելու համար,
- ո՞ր թեմաներով եւ խնդիրներով պետք է զբաղվի հոգեբանությունը: