Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը
COVID-19 համաճարակը զգալի ազդեցություն է թողել մեր կյանքի վրա: Մեզանից շատերը կանգնած են մարտահրավերների առջեւ, որոնք կարող են սթրեսային լինել, ճնշող եւ անցանկալի հույզեր առաջացնել: Հասարակական առողջապահական գործողությունները, ինչպիսիք են սոցիալական հեռավորությունը, անհրաժեշտ են COVID19-ի տարածումը նվազեցնելու համար, սակայն դրանք կարող են մեզ ստիպել զգալ մեկուսացված եւ միայնակ։ Սա կարող է բարձրացնել սթրեսն ու անհանգստությունը: Սթրեսը առողջ կերպով հաղթահարել սովորելը կդարձնի ձեզ եւ այն մարդկանց, ում մասին հոգ եք տանում, ավելի դիմացկուն:
Սթրեսը կարող է առաջացնել՝
- Վախի, զայրույթի, տխրության, անհանգստության կամ հիասթափության զգացում,
- Ախորժակի, էներգիայի, ցանկությունների եւ հետաքրքրությունների փոփոխություններ,
- Կենտրոնանալու եւ որոշումներ կայացնելու դժվարություն,
- Քնի խանգարում կամ մղձավանջներ,
- Ֆիզիկական ախտանիշներ, ինչպիսիք են գլխացավերը, մարմնի ցավերը, ստամոքսի խնդիրները եւ մաշկի ցանը,
- Խրոնիկ առողջական խնդիրների վատթարացում,
- Հոգեկան առողջության վիճակի վատթարացում,
- Ծխախոտի, ալկոհոլի եւ այլ նյութերի օգտագործման ավելացում։
COVID-19 համաճարակի ժամանակ սթրես եւ անհանգստություն զգալը բնական է: Ստորեւ բերված են եղանակներ, որոնք կարող են օգնել ձեզ եւ ձեր համայնքին հաղթահարել սթրեսը:
Սթրեսիը հաղթահարելու առողջ ուղիներ՝
- Սահմանափակեք նորություններ դիտելը, կարդալը կամ լսելը, այդ թվում ՝ սոցիալական ցանցերում․ տեղեկացված լինելը լավ է, բայց համաճարակի մասին անընդհատ լսելը կարող է նյարդայնացնել: Ծանոթացեք նորություններին օրական մի քանի անգամ եւ որոշ ժամանակով անջատեք հեռախոսը, հեռուստատեսությունը եւ համակարգչի էկրանը:
- Հոգ տարեք ձեր մարմնի մասին՝
— Կատարեք շնչառական վարժություններ կամ մեդիտացիա արեք,
— Փորձեք ուտել առողջ, հավասարակշռված սնունդ,
— Պարբերաբար մարզվեք,
— Քնեք շատ,
— Խուսափեք ալկոհոլի, ծխախոտի եւ վնասակար նյութերի օգտագործումից,
— Շարունակեք կանխարգելիչ միջոցառումներն այնպես, ինչպես առաջարկվում է ձեր բուժաշխատողի կողմից,
— Պատվաստվեք COVID-19 պատվաստանյութով։ - Ժամանակ հատկացրեք լիցքաթափվելու համար․ փորձեք զբաղվել ձեզ հաճելի այլ զբաղմունքներով։
- Շփվեք ուրիշների հետ․ խոսեք այն մարդկանց հետ, ում վստահում եք ձեր մտահոգություններն ու զգացմունքները։
- Կապ պահեք ձեր համայնքի հետ․ փորձեք կապ հաստատել առցանց, սոցիալական ցանցերի միջոցով կամ հեռախոսով։
Օգնեք ուրիշներին հաղթահարել սթրեսը՝
Ինքներդ ձեզ խնամելը կարող է նախապատրաստել ձեզ ուրիշների մասին հոգալու համար: Սոցիալական մեկուսացման ժամանակ հատկապես կարեւոր է կապ պահպանել ձեր ընկերների եւ ընտանիքի հետ: Հեռախոսազանգերի կամ տեսազրույցների միջոցով կապ հաստատելը կօգնի ձեզ եւ ձեր սիրելիներին զգալ ավելի քիչ միայնակ կամ մեկուսացված: