Արհեստական բանականություն եւ չաթ-բոթեր․ հոգեկան առողջության խնամքի նոր հորիզոնները

Հոգեբաններն ուսումնասիրում են արհեստական բանականությունը (Artificial intelligence), որպեսզի պարզեն, թե ինչպես կարող է այս նոր տեխնոլոգիան դյուրին դարձնել աշխատանքը եւ ավելի արդյունավետ դարձնել վարքային «ընկալումներով» գեներատիվ արհեստական բանականության (Generative AI) իրարկումը:

Գեներատիվ ԱԲ-ը, որը կարող է արագորեն ստեղծել ինքնատիպ տեքստ, պատկերներ, ձայներ եւ այլն, արդեն գոյություն ունի: Հոգեբաններն ուսումնասիրում են, թե ինչպես կարող է նոր տեխնոլոգիան օգտակար լինել իրենց ոլորտում:

Թերապեւտիկ ալգորիթմների նկատմամբ մի շարք պատճառներով առկա է որոշակի զգուշավորություն, սակայն դրանք հնարավորություն են տալիս ավելի հասանելի դարձնել հոգեկան առողջության խնամքը։

Ոլորտը կարող է առաջարկել նոր տեխնոլոգիաների ավելի մանրակրկիտ ուսումնասիրություն, որը կօգնի այն մշակողներին, օգտագործողներին եւ կարգավորողներին հասկանալ դրան բնորոշ բարդությունները՝ դրանք արդյունավետ հաղթահարելու համար:

Չաթ-բոթերը թերապիայի մեջ

Կլինիկական ոլորտում նույնպես հոգեբանները Գեներատիվ ԱԲ-ն զգուշությամբ են օգտագործում։ Այն ակնհայտ ներուժ ունի մի շարք վարչական առաջադրանքների ավտոմատացման համար:

ChatGPT-ի նման գործիքները կարող են օգնել վերապատրաստվողներին կիրառել հոգեբանական միջամտություններ հիպոթետիկ շահառուների նկատմամբ: Բնական լեզվի մշակման գործիքները նույնպես կարող են «ենթադրություններ» տրամադրել՝ օգնելու լիցենզավորված մասնագետներին իրենց գաղափարը զարգացնելու համար:

Չաթ-բոթերը կարող են աջակցություն տրամադրել առօրյա մարտահրավերների դեպքում, ինչպիսիք են կոնֆլիկտը, քնի խանգարումները եւ աշխատանքի կամ դպրոցի հետ կապված սթրեսը:

Բուժման համար ԱԲ-ի գործիքներն օգտագործելու համեմատաբար «անվտանգ» եղանակներից մեկը շահառուների կլինիկական հսկողության ապահովումն է: Օրինակ՝ շահառուները կարող են օգտագործել բջջային հավելված՝ վարքային թերապիաների հմտություններ կիրառելու համար:

Ամենամեծ բաց հարցն այն է, թե արդյոք եւ ինչպես կարող է Գեներատիվ ԱԲ-ն օգնել լուծել հոգեկան առողջության ծառայություններ մատուցողների պակասը: Արդյո՞ք կարող են չաթ-բոթերն ապահով եւ արդյունավետ կերպով մատուցել թերապիա:

Ամբողջական հոդվածն անգլերեն՝ այստեղ։