Հոգեբանական ծառայությունների խճճվածության ուղեցույց

Հանգամանքների բերումով այսօր հոգեբանական ծառայություններ ստանալիս բավականին դժվար է ձեռք բերել բավարար հավաստիքներ, որ այն ինչի համար վճարում եք, այն է, ինչ խոստացվել է։

Կան հոգեբանական ծառայություններ ստանալու բազում բացասական փորձառություններ, որոնցից յուրաքանչյուրս փորձում ենք խուսափել։ Մինչդեռ այդ փորձառությունները տարաբնույթ են, կարող ենք դրանց մեծամասնության համար որոշել առնվազն երկու ընդհանրություն՝

Սակայն, նախքան ծառայությունների ամենատարբեր հատկանիշներին անդրադառնալը, եկեք սահմանենք, թե որոնք են հոգեբանական ծառայությունները։

Այս ծառայությունները հիմնականում ներառում են՝

Այսպիսով, որոնք են այն հիմնական մարտահրավերները, որոնց հետ առնչվում ենք հոգեբանական ծառայություններ դիտարկելիս՝

Տեղեկացվածության բացակայություն․ հաճախ հոգեբանական ծառայությունների տեսակների, նպատակահարմարության եւ օգուտի մասին մեզ ոչինչ հայտնի չէ։

Առաջնահերթություն․ հոգեկան առողջությունը հաճախ չի դիտարկվում նույնքան կարեւոր որքան ֆիզիկականը, եւ չի ստանում արժանի առաջնահերթություն։ Արդյունքում, ծախսերի առաջնահերթությունների ցանկում հայտնվում է նոր ավտոմատ փոշեկուլի եւ խոհանոցի կահույքի միջեւ։

Խարան․ դեռեւս առկա եւ ակտիվ դերակատարում ունեցող բացասական երեույթ, որը հաճախ պատնեշում է մեզ անհրաժեշտ մասնագիտական աջակցություն ստանալուց։ Սա նաեւ ներառում է ինքնախարանը, եւ այն համոզմունքը, որ հոգեբանական ծառայություններից օգտվելը թուլության նշան է։

Ընտանեկան եւ սոցիալական. ճնշում ընտանիքի կամ ընկերների կողմից, ովքեր կարող են չաջակցել ձեր մասնագիտական աջակցություն ստանալու որոշմանը: Մշակութային կամ հասարակական նորմեր, որոնք խանգարում են ձեզ դիմել հոգեկան առողջության աջակցության համար:

Անձնական պատճառներ․ անցյալի փորձառությունների հետ առերեսվելու վախ, անձնական հարցերում անծանոթին վստահելու դժվարություն:

Բացասական փորձառություններ. նախկին բացասական փորձառություններ խորհրդատվության կամ հոգեկան առողջության ծառայությունների հետ:

Ժամանակի կառավարում․ մտահոգություններ կանոնավոր մասնակցության համար պահանջվող ժամանակի վերաբերյալ, անորոշություն խորհրդատվության գործընթացի տեւողության վերաբերյալ:

Կենցաղային․ տրանսպորտի բացակայության պատճառով ծառայություններից օգտվելու դժվարություն, առցանց խորհրդատվական հարթակներ օգտագործելու հետ կապված դժվարություններ, հատկապես նրանց համար, ովքեր հարմարավետ չեն տեխնոլոգիաների հետ:

Այս մարտահրավերները կարող են դժվարացնել կամ անհնար դարձնել մասնագիտական աջակցություն փնտրելը` ընդգծելով այս խոչընդոտների հաղթահարման կարեւորությունը հոգեկան առողջության ծառայությունների հասանելիությունը բարելավելու համար:

Բոլոր նրանք, ովքեր հաջողությամբ հաղթահարում են այս մարտահրավերներն ամբողջությամբ կամ մասամբ առնչվում են նաեւ հավելյալ դժվարությունների եւ անորոշությունների հետ՝

Արժեք․ խորհրդատվական ծառայությունների արժեքը հաճախ կարող է հանդիսանալ թերապիան չսկսելու հիմնական պատճառ։

Մատչելիություն եւ հասանելիություն․ այս ծառայությունները հաճախ հասանելի չեն հեռավոր բնակավայրերում, որտեղ մասնագետների քանակը կարող է խիստ սահմանափակ լինել։

Հանգամանքները, որոնք կարող են խոչնդոտել ստանալ անհրաժեշտ աջակցություն բազմազան են, սակայն հետեւյալներն առանձնակի կարեւորություն են ներկայացնում ստացված ծառայությունների արդյունավետության համար՝

Մասնագետի ընտրություն․ անորոշություն, թե ինչպես գնահատել եւ ընտրել որակավորված մասնագետի: Ինչպե՞ս համոզվել, որ մասնագետը հետեւում է մասնագիտական էթիկայի կարգերին եւ չի վնասի աշխատանքի ընթացքում։ Արդյո՞ք իմ անձնական տվյալները պաշտպանված են։

Համապատասխանություն․ հաճախ դժվարանում ենք գտնել այն մասնագետին, ում հետ կարող ենք հետեւողականորեն աշխատել, ում հետ մեզ հասկացված եւ ապահով կզգանք ինքնախնամքի անհրաժեշտ քայլերը կատարելու համար։ Հաճախ չենք կարողանում գտնել մեր խնդրում մասնագիտացած մասնագետ, կամ մասնագետ, ով կհասկանա եւ կհարգի մեր մշակույթը, նախապատմությունը եւ փորձառությունները։

Գաղտնիություն․ որոնք են այն երաշխիքները, որ անձնական տվյալները գաղտնի կմնան։ Անհանգստություն, որ զգայուն տեղեկությունները կարող են բացահայտվել առանց ձեր համաձայնության:

Ժամանակացույց․ հաճախ, ուսման, աշխատանքի կամ այլ զբաղվածության պատճառով գրեթե անհնար է հարմարեցնել ժամերը մասնագետի հետ։

Այսպիսով, ինչպե՞ս ընտրել հոգեբան

Ի՞նչ պայմանների պետք է բավարարի հոգեբանն արդյունավետ աշխատանքի նախադրյալներ ապահովելու համար՝

Ի՞նչ պետք է հաշվի առնել նախքան մասնագետի հետ աշխատանք սկսելը՝

Հոգեբաններն աշխատում են բացառապես գիտահեն մոտեցումներով եւ գործիքակազմով, օգտագործում են դրանք երբ իրարկելի է եւ կա արդյունավետության հավանականություն։

Ի՞նչ քայլեր ձեռնարկել նախքան մասնագետին դիմելը

«Ճիշտ» մասնագետի ընտրությունը կարեւոր է դրական եւ արդյունավետ թերապեւտիկ փորձի համար: Ահա մի քանի քայլեր, որոնք կօգնեն ձեզ գտնել համապատասխան խորհրդատու հոգեբան.

Սահմանեք ձեր կարիքները

Որոշեք խորհրդատվության տեսակը. որոշեք, արդյոք ձեզ անհրաժեշտ է անհատական, զույգերի, ընտանեկան կամ այլ տեսակի խորհրդատվություն:

Հստակեցրեք հարցումը. սահմանեք հստակ խնդիրներ կամ նպատակներ, որոնց ցանկանում եք անդրադառնալ (օրինակ՝ անհանգստություն, դեպրեսիա, հարաբերությունների դժվարություններ, տրավմա, եւ այլն):

Հետազոտեք եւ հավաքեք տեղեկություններ

Որակավորումները. փնտրեք համապատասխան հավատարմագրեր ունեցող մասնագետների (օրինակ՝ դիպլոմավորված խորհրդատու հոգեբան, լիցենզավորված կլինիկական հոգեբան, եւ այլն):

Մասնագիտացումը. համոզվեք, որ մասնագետն ունի ձեր հարցման հետ կապված փորձ եւ վերապատրաստում:

Մոտեցումներ եւ տեխնիկաներ. ծանոթացեք տարբեր թերապեւտիկ մոտեցումներին (օրինակ՝ ճանաչողական-վարքային թերապիա, հոգեդինամիկ թերապիա, հումանիստական այցելուակենտրոն թերապիա) եւ դիտարկեք, թե որոնք են ձեզ «համապատասխանում»:

Ստուգեք համատեղելիությունը

Անձնական կապ. գտեք մասնագետի, ում հետ ձեզ հարմարավետ եք զգում եւ ով կարծում եք, որ հասկանում է ձեզ:

Մշակութային համատեղելիություն. համոզվեք, որ մասնագետը հարգում եւ հասկանում է ձեր մշակութային, կրոնական եւ այլ պատկանելիությունները:

Հաղորդակցման ոճ. փնտրեք մասնագետի, որի հաղորդակցման ոճը համապատասխանում է ձեր նախասիրություններին:

Մտածեք գործնական ասպեկտների մասին

Գտնվելու վայրը. ընտրեք մասնագետի, որի գրասենյակը գտնվում է հարմար վայրում կամ առաջարկում է առցանց ծառայություններ:

Հասանելիությունը. ստուգեք, արդյոք մասնագետի ժամանակացույցը համապատասխանում է ձեր ազատ ժամերին:

Արժեքը. հաստատեք սեսիաների արժեքը եւ ստուգեք, արդյոք մասնագետն առաջարկում է զեղջային համակարգ։

Դիտարկեք հավատարմագրերը եւ փորձը

Լիցենզավորում. համոզվեք, որ մասնագետը արտոնագրված է մասնագիտական ծառայություններ տրամադրելու համար:

Փորձ. դիտարկեք մասնագետի փորձառությունը, քանի տարի է պրակտիկայով զբաղվում, մասնավորապես, ձեր հարցման հետ կապված փորձը:

Նախնական խորհրդատվություն

Խոսեք մի քանի մասնագետների հետ. պլանավորեք նախնական խորհրդատվություն մի քանի մասնագետների հետ, դիտարկեք լավագույն առաջարկը։

Հարցեր տվեք. պատրաստեք հարցեր, ինչպիսիք են թերապիայի նկատմամբ նրանց մոտեցումը, ձեր հարցման հետ կապված փորձը եւ այն, թե ինչ կարող եք ակնկալել թերապիայից:

«Ճիշտ» մասնագետ ընտրելը հաճախ կրկնվող գործընթաց է: Կարեւոր է ժամանակ հատկացնել եւ համբերատար լինել, քանի որ ճիշտ համընկնում գտնելը կարող է էապես ազդել ձեր թերապեւտիկ գործընթացի վրա: