Ինքնասպանությունների կանխարգելման ամիս

Սեպտեմբերն Ինքնասպանությունների կանխարգելման ամիսն է:

Այս ամիս հոգեկան առողջության ոլորտի մասնագետները, եւ ոչ միայն, խոսում են ինքասպանությունների կանխարգելման եւ աջակցության մարտավարությունների մասին։

Ամեն տարի ինքասպանություններից մահանում է մոտ 700’000 մարդ։

Այս իրազեկման արշավի նպատակն է նվազեցնել ինքասպանությունների քանակը, եւ հիշեցնել, որ ինքնասպանությունները կարող են կանխվել։

Հաճախ, ինքասպանության որոշումներն ինքնաբուխ են, եւ կայացվում են նաեւ հոգեկան առողջության խնդրի առկայությամբ։

Դժվար է գերագնահատել լավ հոգեկան առողջության դերը մեր կյանքում, դրանից են նաեւ բխում մեզ շրջապատող աշխարհի հետ մեր հաղորդակցման որակը, հարաբերություններն ընտանիքում, ինքազգացողությունն ու նույնիսկ ֆիզիկական առողջությունը։

Հոգեկան առողջության մի շարք խնդիրների առաջացման հիմնական պատճառներն են․

  1. մանկական տրավման, անտեսումը,
  2. սոցիալականան մեկուսացումն ու մենակությունը,
  3. խտրականությունն ու խարանը,
  4. սոցիալական ոչ շահեկան դիրքը, աղքատությունն ու պարտքը,
  5. կորուստը։

Հաճախ ինքասպանությունները չեն կանխվում առկա հոգեկան առողջության խարանի պատճառով, երբ մարդն, ում անհրաժեշտ է աջակցություն, չի դիմում օգնության այդ խարանի պատճառով։

Ստորեւ կթվարկենք ինքնասպանության ամենատարածված նախանշշաններից որոշները, որոնց ժամանակին հայտնաբերումը եւ աջակցությունը կարող է օգնել կանխարգելել ինքասպանության փորձը։

Ինքասպանության ամենատարածված նախանշաններից են․

  1. մահվան, մահանալու եւ կյանքին վերջ տալու մասին խոսելը,
  2. հուսահատությունն ու ապրելու պատճառների բացակայությունը,
  3. վարքագծի շեշտակի փոփոխությունները,
  4. զգացողությունը, որ փակուղում ես,
  5. սաստիկ հուզական եւ ֆիզիկական ցավերը։

Եթե կարծում եք, որ որեւէ մեկն ում ճանաչում եք, մտածում է ինքասպանության մասին, ցույց տվեք, որ անհանգստանում եք։

Մարդիկ, ովքեր մտածում են ինքնասպանության մասին, ինքնազգացողության բարելավում են արձանագրում, երբ իրենց հոգատար են վերաբերվում։

Ինքնասպանության եւ հույզերի մասին խոսելը կարող է նվազեցնել ինքնասպանության վերաբերյալ մտքերը եւ օգնել կանխել ինքասպանության փորձը:

Պետք չէ նաեւ մոռանալ սեփական առողջության մասին։ Սեփական հոգեկան առողջության խնամքը երկարատեւ ներդրում է, որը կնպաստի կյանքի որակի բարձրացմանը։

Լավ հոգեկան առողջության համար․

  1. պարբերաբար մարզվեք,
  2. սնվեք առողջ սնունդով, խմեք բավարար քանակի ջուր,
  3. առաջնահերթություն դարձրեք առողջ քունը,
  4. փորձեք զբաղվել յոգայով կամ այլ հանգստացնող փորձով,
  5. սահմանեք նպատակներ եւ առաջնահերթություններ։

Հոգ տարեք ձեր մասին, լավ լինելն արտոնություն չէ։