Ի՞նչ չանել առողջ հարաբերությունները պահպանելու համար

Առանց խաղերի․ օրերով մի սպասեցրեք ձեր պատասխանին, միայն այն պատճառով, որ «Ինչպես սիրել» ամսագիրը «Տարվա լավագույն սիրեցյալների մարտավարությունների թոփ տասնյակում» դա բնորոշել էր որպես մեգանորաձեւ քայլ։ Եթե հավանում ես նրան, պարզապես ասա։

Մի ակնկալեք, որ ձեր մտքերը կարդում են․ նույնիսկ եթե խոսկան չեք կամ նախընտրում եք լռել ձեր զգացմունքների մասին եւ տարածք տրամադրել ենթադրությունների համար, միեւնույն է, երբեմն անհրաժեշտ է պարզապես արտահայտվել։ Համոզվեք, որ ձեզ ճիշտ են հասկացել։

Մի ծանրաբեռնեք զուգընկերոջը միայն ձեր կարիքներով․ հոգատար զուգընկերը անպայման կաջակցի, բայց մի պարտավորեցրեք նրան տրամադրել մասնագիտական աջակցություն։ Առողջ հարաբերություններում զուգընկերներն աջակցում են, երբ կարողանում են, եւ ստանում աջակցություն, երբ անհրաժեշտ է։

Մի փնովեք եւ քննադատեք ձեր զուգընկերոջը ուրիշների մոտ, անծանոթների մոտ, փողոցում, սրճարանում․ տարաձայնությունները հարաբերությունների անբաժան մասն են, սակայն դրանք ձեր անձնական հարաբերությունների մասն են։

Մի փորձեք փոխել նրան․ խոսքը չի գնում հագուստի ընտրության հարցում փոքրիկ խորհուրդներին կամ ժամացույց ընտրելուն։ Կարող եք օգնել ձեւավորել ավելի լավ սովորություններ, ձեռքազատվել վատերից, բայց մի մոլորեցրեք ձեզ մտքով, որ նա կդառնա լիովին այլ մարդ։