Ե՞րբ է անհրաժեշտ դիմել հոգեբանի օգնությանը

Բոլորս էլ երբեմն տխուր, անհանգիստ կամ զայրացած ենք լինում, կարեւոր է ուշադրություն դարձնել, թե որքան հաճախ է դա պատահում, եւ ինչքան ուժեղ եք զգում այդ հույզերը:

Զայրույթը հաճախ դեպրեսիայի դրսեւորման մի մասն է։ Օրինակ տղամարդկանց մոտ` դեպրեսիային երբեմն վերագրվում է դյուրագրգռությունը՝ համարելով դա տղամարդկանց բնորոշ հատկություն, արդյունքում այն անտեսվում է կամ չի նկատվում:

Անվերահսկելի զայրույթը կարող է արտացոլել անհատի բացասական զգացմունքները «ես»-ի կամ աշխարհի հանդեպ, հիասթափություն կամ վատ կարգավորվող արձագանք սթրեսին։

Անընդհատ տխրելը, անկարեւոր լինելու զգացողությունը կամ ոչնչում հետաքրքրություն չտեսնելը կարող են լինել կլինիկական դեպրեսիայի նշաններ: Սա տարբերվում է դեպրեսիվ տրամադրությունից, որը ժամանակ առ ժամանակ բոլորս էլ զգում ենք:

Երբեմն երեխաները նույնպես տխրելու փոխարեն ցույց են տալիս դյուրագրգռություն, զայրույթ կամ թշնամանք ուրիշների նկատմամբ:

Հոգեթերապիան կարող է օգնել, երբ դժվարանում եք կարգավորել ձեր հույզերը:

Հոգեթերապիայի ժամանակ մասնագետը տրամադրում է գաղտնի միջավայր, որտեղ կարելի է ուսումնասիրել անհանգստացնող զգացմունքները, հասկանալ դրանց հիմնական պատճառները, դիտարկել դրանք համատեքստում եւ սովորել հմտություններ այդ զգացմունքները հաղթահարելու համար։ Սա հնարավորություն է տալիս ուսումնասիրել նաեւ ավելի խորքային խնդիրներ, որոնք պահանջում են պատրաստված մասնագետի օժանդակություն, ինչպիսիք են՝ տրավման կամ բարձր ռիսկային վարքագիծը։

Լավ լինելն արտոնություն չէ․ սկսիր աշխատել մասնագետի հետ այսօր։ Գաղտնիությունը երաշխավորված է։