Անձնական կյանք եւ աշխատանք
Անձնական կյանքի եւ աշխատանքի ներդաշնակությանը հասնելու համար գործատուներն ու աշխատակիցները պետք է հարգեն անձնական սահմանները, նվազեցնեն աշխատանքային սթրեսն ու կազմեն կանխատեսելի աշխատանքային ժամանակացույց։
Ինչպե՞ս կարող են գործատուներն ապահովել աշխատանքային ինքնավարություն
Գործատուները կարող են աշխատակիցներին ավելի մեծ վերահսկողություն տալ մի շարք գործառույթներում, oրինակ՝
- առաջադրանքների կատարման ժամանակացույցի կազմում,
- աշխատանքի ծավալի եւ դրա կատարման արագության կարգավորում,
- աշխատանքի պլանավորում եւ գտնվելու վայրի ընտրություն:
Սակայն կարեւոր է, որ աշխատանքի ինքնավարությունը ապահովվի աջակցող ղեկավար-աշխատակից հարաբերությունների համատեքստում:
Այսպես, ինչպես կազմակերպության, այնպես էլ աշխատակցի ակնկալիքներն ու նպատակները կարող են բաց քննարկվել եւ վերասահմանվել:
Այսօր մենք ցանկանում ենք ինքնուրույն որոշել թե որտեղ ենք աշխատում՝ լինի դա առկա աշխատանքի դեպքում, հիբրիդային, թե հեռակա։
Ինչպե՞ս կարող ենք բանակցել գործատուների հետ աշխատանքային ավելի լավ քաղաքականությունների շուրջ
Աշխատակիցները կարող են պաշտպանել իրենց մոտեցումները՝ քննարկելով իրենց կարիքները ղեկավարների հետ։
- Ընդգծեք, թե ինչպես է այդ կարիքների բավարարումը բարելավում աշխատանքի ցուցանիշները։
- Ներկայացրեք ապացույցներ, համոզվեք, որ աշխատանքի այս կամ այն ձեւաչափն ավելի արդյունավետ է, ցույց տվեք առավելությունները։
- Խնդրեք փորձաշրջան արդյունքները գնահատելու համար։
Ինչպե՞ս վարվել, երբ գործատուն ակնկալում է «աշխատանքը տանել տուն»
Ակնկալիքները պետք է համապատասխանեն աշխատանքի բնույթին եւ հիմնված լինեն աշխատակցի եւ ղեկավարի միջեւ փոխըմբռնման վրա:
Փոխըմբռնման խախտման դեպքում կարող է անհրաժեշտ լինել հավելյալ աշխատանքային քննարկում անձնական սահմանների եւ ակնկալիքների վերաբերյալ։
- Քննարկեք սահմանների հաստատման կարեւորությունը, հանգստի եւ «վերականգնվելու» կարեւորությունը։
- Համոզվեք, որ գործատուն գիտակցում է սթրեսային միջավայրի բացասական ազդեցությունների ռիսկերը աշխատանքի ցուցանիշների վրա։
- Ընդգծեք բացասական հետեւանքները ձեր առողջության, բարեկեցության եւ արդյունավետության վրա։
Սա հնարավորություն կստեղծի առողջացնել հարաբերությունները եւ բարելավել աշխատանքային միջավայրը։
Ինչպե՞ս կարող են գործատուներն ավելի հարգալից վերաբերվել աշխատակիցների անձնական ժամանակին
Անհարժեշտ է գտնել լուծումներ, որոնք «կաշխատեն» եւ կազմակերպության եւ աշխատակիցների համար։
Այս մոտեցումը կարող է աջակցել նոր փոխհարաբերությունների, կանոնների եւ ձեւաչափերի ստեղծմանը՝
- երբ ստուգել եւ երբ անտեսել նամակները,
- որքան կարելի է ուշանալ եւ ինչպես լրացնել,
- ինչ հաճախականությամբ կարելի է գրասենյակից դուրս աշխատել,
- որոնք են հավելյալ աշխատանքի ակնկալվող փոխհատուցումները, եւ այլն։
Բաց, հարգալից եւ երկկողմանի հաղորդակցությունը կարող է աջակցել մարտահրավերների արդյունավետ լուծմանը։